Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Պետք է շատ լուրջ քայլեր արվեն»

«Պետք է շատ լուրջ քայլեր արվեն»
01.10.2014 | 17:05

Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համար դատարանից չի ակնկալում ո՛չ արդարացման վճիռ, ո՛չ էլ ավելի մեղմ պատիժ:

«Երկրի նախագահը, խախտելով անմեղության կանխավարկածը, մինչև դատարանի վճիռը, հայտարարեց, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները խախտել են օրենքը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է իրավապաշտպան կազմակերպություններին, ապա Միքայել Դանիելյանը կարծում է, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ազատությանը հասնելու համար նրանք պետք է շատ լուրջ քայլեր անեն:

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ